Զանգվածային լրատվության ոլորտում գործող դիտորդական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է արտահայտել «Blackberry» սմարթֆոնների կանադական արտադրողի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների միջև համագործակցության հանգամանքով:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են պարզել Լոնդոնում և այլ քաղաքներում տեղի ունեցած խռովությունների մասնակիցների ինքնությունը՝ օգտագործելով «Blackberry» հեռախոսների միջոցով իրենց միջև փոխանցված հաղորդագրությունների մասին տվյալները:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ «Blackberry»-ին Լոնդոնի ոստիկանության վարչությանը՝ «Սքոթլան Յարդ»-ին արդեն տրամադրել է իրենց ծառայություններից օգտվողներին թվի մասին տվյալներ:
Դիտորդական կազմակերպության համաձայն, այն չի նվազեցնում երկրում տեղի ունեցած իրադարձությունների լրջությունը, սակայն կարծում է, որ արևմտյան պետություններից մեկում ոստիկանությանը անձնական տվյալների տրամադրման հանգամանքը «անհանգստացնող նախադեպ» է ստեղծում, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ օրինակ ծառայելով այլ սկզբունքներով գործող կառավարությունների համար:
Բացի դրանից, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այն առաջարկությամբ, ըստ որի հեռուստաընկերությունները պետք է ոստիկանությանը հանձնեն խռովությունների վերաբերյալ չօգտագործված իրենց տեսանյութերը: Կազմակերպության համաձայն, նման գործողությունների արդյունքում հեռուստաընկերությունները «կվերածվեն ոստիկանության օգնականների, ինչը լրջորեն կվտանգի իրենց անկախությունը»: