Նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ պաղեստինցիների կարծիքով, իրենց նպատակներին հասնելու լավագույն միջոցը խաղաղության բանակցություններ անցկացնելն է:
«Երուսաղեմի լրատվամիջոցների և հաղորդակցման կենտրոն»-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների 53 տոկոսն ասել է, որ խաղաղության բանակցությունները լավագույն ռազմավարությունն է, 26 տոկոսը որպես լավագույն ռազմավարություն ընտրել է բռնության միջոցով ընդդիմությունը, իսկ 16 տոկոսը կողմ է ոչ բռնի մեթոդներ օգտագործող ընդդիմությանը:
Հարցման մասնակիցների 41 տոկոսը վստահում է Հորդանան գետի արևմտյան ափում կառավարող «Ֆաթահ» շարժմանը: Մասնակիցների 15 տոկոսից պակաս մասը հայտնել է իր վստահությունը Գազայի գոտին կառավարող «Համաս» շարժման նկատմամբ, մինչդեռ մոտ մեկ երրորդն ասել է, որ չի վստահում որևէ խմբավորման:
Սեպտեմբերի 11-ից 15-ը Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի գոտում անցկացված հարցմանը մասնակցել է 1200 մարդ: