Հինքշաբթի օրը Հորդանանի թագավոր Աբդուլլահի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն ավարտել է Մերձավոր Արևելք կատարած ուղևորությունը:
Քլինթընն այցելել է Հորդանան` թագավորի հետ առանձին աշխատանքային ճաշկերույթ անցկացնելու համար, որին հաջորդել է Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած հանդիպումը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Պաղեստինցիների նախագահի խոսնակը նշել է, որ բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել «մանրամասն» քննարկումներ, որոնք շարունակվելու են Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ:
Նախարար Քլինթընի հանդիպումները հինգշաբթի օրը տեղի են ունեցել Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև խաղության ուղիղ բանակցություններ անցկացնելուց հետո: Բանակցող կողմերը էական առաջխաղացում չեն գրանցել: Սակայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելի համաձայն, որոշակի առաջընթաց է գրանցվել հրեական բնակավայրերի կառուցման հարցում, որը բանակցությունների ընթացքում ամենամեծ ատարաձայնություններ առաջացնող խնդիրն է: