ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը ժամանել են Բաքու։
«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը Ադրբեջան են ժամանել Մոսկվայից։
Բանագնացները ուրբաթ օրը բանակցություններ են անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Բանակցություններից հետո համանախագահները Բաքվից ուղևորվելու են Երևան։
Բանագնացները երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։