Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը


ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը
ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում դաշինքի Խորհրդի աշխատանքներին մասնակցող պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել է հայտարարագիր, որտեղ պետությունների և կառավարությունների ղեկավարներն անդրադառնում են տարածաշրջանային հակամարտությունների խնդրին:

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրում դաշինքն իր մտահոգությունն է արտահայտում Հարավային Կովկասում տարածաշրջանային տևական հակամարտությունների կապակցությամբ:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին մասնակցել հակամարտությունների խաղաղ լուծմանը, դրսևորելով կառուցողական մոտեցում և քաղաքական կամք, և կոչ ենք անում հարգել ներկայումս վարվող բանակցությունների ձևաչափը: Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ տարածաշրջանում անվտանգությունը և կայունությունը վտանգող քայլերից»:

«Մենք շարունակում ենք հետամուտ լինել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, և շարունակելու ենք օժանդակել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը` հիմք ընդունելով այս սկզբունքները», - նշվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ընդունված հայտարարագրում:

XS
SM
MD
LG