ԵԱՀԿ-ը հորդորել է Ռուսաստանին և Վրաստանին սկսել երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը միտված երկխոսություն:
ԵԱՀԿ-ի նախագահ Աուդրոնիուս Ազուբալիսի համաձայն, Եվրոպան ողջունում է Վրաստանում իրականացվող ժողովրդավարական զարգացումները՝ շեշտելով, որ մեծ կարևորություն ունեն նաև Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունները:
Այս հայտարարությամբ ԵԱՀԿ-ի նախագահ Ազուբալիսը հանդես է եկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ Թբիլիսիում երեքշաբթի օրը համատեղ անցկացված ասուլիսի ընթացքում:
Ազուբալիսը, որը նաև զբաղեցնում է Լիտվայի արտգործնախարարի պաշտոնը, ասել է, որ ԵԱՀԿ-ը ջանքեր է գործադրում երկու կողմերի միջև բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: