Մատչելի հղումներ

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հորդորել են արագացնել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները


Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հորդորել են արագացնել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հորդորել են արագացնել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը երկուշաբթի օրը հորդորել են արագացնել եվրոպական պետություններում կողմից արդեն երկու տարի տևող պարտքային ճգնաժամը վերահսկողության տակ վերցնելուն ուղղված գործողությունները:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներն այս հայտարարությամբ հանդես են եկել Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում, որի ժամանակ իրենք նաև հորդորել են ավարտի հասցնել առանձին պետությունների ծախսերի վրա վերահսկողության հաստատմանն ուղղված Եվրոպական Միության պայմանագրի ստորագրման ուղղված աշխատանքները:

Ֆրանսիայի նախագահի համաձայն, բյուջեի սահմանների շուրջ նոր պայմանագիրը պետք է ստորագրվի մարտի 1-ին՝ նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ:

Նախագահ Սարկոզին և կանցլեր Մերքելն ասել են, որ եվրոն որպես արժույթ օգտագործող 17 պետությունները պետք է արագացնեն եվրոյի գոտու փրկմանն և ապագայում ֆինանսական չկանխատեսված իրավիճակների հաղթահարմանն ուղղված հիմնադրամ կատարվող վճարները: Նրանք հորդորել են Հունաստանին և երկրի մասնավոր պարտատերերին ավարտի հասցնել պետական պարտքի վերակազմակերպման շուրջ բանակցությունները՝ այս երկրի պարտքային պարտավորությունները չկատարելուց խուսափելու նպատակով 169 միլիարդ ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության նոր մասնաբաժնի տրամադրումը հնարավոր դարձնելու նպատակով:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հայտնել են ֆինանսական գործարքների վրա նոր հարկի հաստատման անհրաժեշտության մասին, որը պետք է գործողության մեջ դրվի Եվրամիության բոլոր 27 կամ եվրոն որպես արժույթ օգտագործող 17 պետություններում:

Եվրոպական Միության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթաժողովը նախատեսված է անցկացնել հունվարի 30-ին, սակայն հետագա երեք շաբաթվա ընթացքում եվրոպական տարբեր պետությունների ղեկավարներ հանդիպումներ կանցկացնեն՝ վերահսկման նոր միջոցների պայմանները մշակելու նպատակով:

Սպասվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը երեքշաբթի օրը Եվրոպայում ընթացող ճգնաժամի վերաբերյալ հանդիպում կանցկացնի Գերմանիայի կանցլեր Մերքելի հետ:

XS
SM
MD
LG