Մատչելի հղումներ

Եվրոպական կենտրոնական բանկը վարկեր է տրամադրել 523 բանկի


Եվրոպական կենտրոնական բանկը վարկեր է տրամադրել 523 բանկի
Եվրոպական կենտրոնական բանկը վարկեր է տրամադրել 523 բանկի

Եվրոպական կենտրոնական բանկը եվրոն որպես ազգային արժույթ օգտագործող 17 պետությունների բանկերին ռեկորդային ծավալներ կազմող գումար է հատկացրել` փորձելով սահմանափակել պետական պարտքերի հետ կապված ճգնաժամի հետևանքների տարածումը:

Եվրոպական կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտնել է, որ 523 բանկին երեք տարով տրամադրելու է 638 միլիարդ դոլար ծավալով գումար, որպեսզի վերջիններս կարողանան առևտրային և սպառողական վարկեր տրամադրել, ինչպե նաև գնել մեծածավալ պարտքեր ունեցող կառավարությունների պարտատոմսերը:

Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆինանսական այս օժանդակությունը եվրոյի պատմության մեջ եղել է ամենամեծ ծավալը կազմող դրամական օգնությունը:

Բազմաթիվ վերլուծաբանների համաձայն սակայն, մեծածավալ վարկերը կարող են մեծ օգնություն չլինել գումարների պակասություն ունեցող բանկերի համար, որոնք անհանգստացած են, որ եվրոպական որոշ պետությունների կառավարություններ կարող են չկատարել պարտքային իրենց պարտավորությունները:

Վերլուծաբանները նշել են նաև, որ եվրոյի գոտու լճացած տնտեսությանը նոր թափ հաղորդող վարկեր տրամադրելու կամ կառավարությունների արժեթղթեր գնելու փոխարեն բանկերն իրենց տրամադրվող միջոցները կարող են օգտագործել սեփական պահուստների գումարներն ավելացնելու կամ պարտքերի վերաֆինանսավորելու նպատակով:

Եվրոպական կենտրոնական բանկի համաձայն, վարկերը հատկացվելու են մեկ տոկոս բազային տոկոսադրույքով:

XS
SM
MD
LG