Մատչելի հղումներ

Լիբիայում բռնությունների պատճառով 24 մարդ է զոհվել


«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Լիբիայում հայտարարված «ցասման օրվա» ընթացքում ոստիկանության բռնությունների պատճառով զոհվել է 24 մարդ։

Ականատեսների վկայությամբ, անվտանգության ուժերը, փորձելով ցրել Լիբիայում անցկացվող հակակառավարական ցույցերը, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։

«Human Rights Watch»-ը կոչ է արել Լիբիայի կառավարությանը վերջ տալ ցուցարարների դեմ ուժի գործադրմանը բացի այն իրավիճակներից, երբ այն «ծայրահեղ անհրաժեշտ» է մարդկանց կյանքը փրկելու համար։

Իրավապաշտպան այս կազմակերպությունը երկրի կառավարությանը նաև կոչ է արել անցկացնել Լիբիայի գլխավոր քաղաքներում զոհերի պատճառ դարձած հրազենի օգտագործման դեպքերի հետաքննություն։

XS
SM
MD
LG