Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նշում է երկրի հիմնադրի 1ՕՕ-րդ տարեդարձը



Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը կիրակի օրը հանդես է եկել այս պաշտոնում հեռուստատեսությամբ եթեր արձակված առաջին ելույթով։ Ուղերձով նա դիմել է իր պապի 1ՕՕ-րդ տարեդարձը նշող զինվորական շքերթի ժամանակ։

28-ամյա առաջնորդն իր հարգանքն է արտահայտել իր խոսքերով ասած՝ Հարավային Կորեայում ու աշխարհի տարբեր հատվածներում ապրող այն հայրենակիցների հանդեպ, ովքեր ՝՝իրենց նվիրել են Կորեաների վերամիավորման եւ բարգավաճման գործին՛՛։

Մայրաքաղաք Փխենյանում նախորդ օրը տասնյակ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել ֆուտբոլի մի մեծ մարզադաշտում, իրենց աջակցությունը հայտնելու Հյուսիսային Կորեայի կառավարող դինաստիային։
Կիմը դրանից մեկ օր առաջ էր ընտրվել Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ այսպիսով դառնալով երկրի գերագույն առաջնորդ։


Կիմ Ջոնգ Ունը Հյուսիսային Կորեայի առաջնորդի պաշտոնը ստանձնեց դեկտեմբեր ամսին, իր հոր՝ Կիմ Ջոնգ Իլի մահից հետո։

XS
SM
MD
LG