Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նախապատրաստվում է Ազգային մեծ ժողովին


Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ ապրիլի 13-ին անց է կացնելու խորհրդարանական ամենամյա նստաշրջան, մոտավորապես այն օրերին, երբ այստեղից նախատեսվում է տիեզերք արձակել հեռահար մի հրթիռ։

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ խորհրդարանը երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունին կնշանակի Ազգային պաշտպանության հանձնախմբի նախագահ։ Մի պաշտոն, որը զբաղեցնում էր նրա հայրը, մինչեւ մահը։

Ինչպես երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, հրթիռի արձակման որոշումը, որն առաջ է բերել միջազգային համայնքի զայրույթը, ՝՝միջազգային օրենքներին համապատասխան, Հյուսիսային Կորեայի անկախ եւ օրիանական իրավունքն է՛՛։
Հրթիռն արձակելու որոշումը դատապարտել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Ճապոնիան՝ հայտարարելով, որ այն ոտնահարում է Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռի որեւէ տեխնոլոգիական միջոցի կիրառման մասին ՄԱԿ-ի որոշումը։
Հրթիռ արձակելու որոշումը չի արժանացել նաեւ Փխենյանի մշտական դաշնակից Չինաստանի հավանությանը, որը հայտարարել է, թե մտահոգված է դրա պատճառով տարածքային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգով։

XS
SM
MD
LG