Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին շաբաթ օրը ներկայացրեց հրաժարական` դառնալով եվրոյի պարտքի ճգնաժամի վերջին զոհը: Հրաժարականից մեկ շաբաթ առաջ խորհրդարանում նա կորցրել էր մեծամասնությունը:
Մինչեւ նրա ավտոշարասյունը կմոտենար նախագահական պալատին, ցուցարարների արդեն մի մեծ խումբ էր հավաքվել պալատի մոտակայքում` վանկարկելով վիրավորական խոսքեր նրա հասցեին:
Նախագահ Նապոլիտանոյի հետ նրա հանդիպումը շատ կարճ է տեւել` միայն մեկ ժամ, որից հետո հայտարարվել է, որ հրաժարականն ընդունված է:
Հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ ելել են փողոցներ` պարերով ու երգով նշելու նրա հարաժարականը: Փողոցները լցվել էին մեծ ու փոքր դրոշներով:
Սպասվում է, որ նախագահը վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում շուտով կհաստատի Մարիո Մոնտիին, որի առջեւ դրվելու է երկրի տնտեսությունը կայունացնելու պարտավորություն, մինչեւ եկող տարվա սկիզբն անցկացվելիք ընտրությունները: