Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հորդորում են Իսրայելին չիրականացնել գրոհ ընդդեմ Իրանի


Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հորդորում են Իսրայելին չիրականացնել գրոհ ընդդեմ Իրանի
Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հորդորում են Իսրայելին չիրականացնել գրոհ ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, թե Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակում իրականացնելու քայլը ճիշտ չի լինի, քանի որ, նրա խոսքերով, այդպիսով վերջ կտրվեն դիվանագիտական ջանքերին։

Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Նյու Դելիում, Թբիլիսիում եւ Բանգկոկում Իսրայելի դիվանագետների դեմ իրականացված հարձակումների պատասխանատվությունը դրվեց ՝՝իրանցի ահաբեկիչների վրա՛՛։

Առանց մեղավորների անուններ նշելու՝ Հեյգը ասել է, թե Իրանը ՝՝շատ հստակ կերպով՛՛ ներգրավված է արտասահմանում անօրինական գործողություններում, ՝՝ինչը իրական վտանգ է աշխարհի համար՛՛։

Այլ հաղորդագրությունների համաձայն, անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն այս պահին գտնվում է Իսրայելում՝ փորձելով այս երկրի իշխանություններին համոզել հետ կանգնել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից։

Մինչեւ երկուշաբթի օրը ԱՄՆ վերադառնալը, Թոմ Դոնիլոնը հանդիպումներ է ունենալու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ։

Իսրայելի փորձագետներն ասում են, թե Իրանի դեմ ռազմական գրոհը կարող է ոչ թե լիովին կանգնեցնել, այլ միայն դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագրերը։

XS
SM
MD
LG