Իսրայելի իշխանությունները հաղորդել են, որ պաղեստինցի զինյալները շաբաթ օրն ավելի քան 50 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային տարածքի վրա։
Իսրայելի իշխանությունները հարձակումների իրականացման մեջ մեղադրել են «Համաս» խմբավորմանը։ Իսրայելի օդուժը, ի պատասխան այս հարձակումների, օդային հարված է հասցրել «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի գոտու վրա։
«Համաս» խմբավորումն ավելի ուշ ընդունել է, որ այն որոշ պատասխանատվություն է կրում Իսրայելի հարավի հրետակոծության համար։
Իսրայելի և պաղեստինյան իշխանությունների համաձայն, հարձակումների պատճառով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտնել է, որ Գազայի զինյալների կողմից իրականացված հրետանային հարձակման վերաբերյալ բողոք է ներկայացրել Միավորված Ազգերի Կազմակերպությանը։