Մատչելի հղումներ

Իսրայելի վարչապետը «հաստատակամ» է խաղաղությանը հասնելու հարցում, սակայն չի հիշատակել բնակավայրերի կառուցման խնդիրը

Իսրայելի վարչապետի համաձայն, նրա կառավարությունը հաստատակամ է պաղեստինցիների հետ համաձայնության գալու հարցում, որը կնպաստի Իսրայելի անվտանգության և կենսական այլ հետաքրքրությունների պահպանմանը, սակայն չի հիշատակել Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցման հիմնախնդիրը:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանություններով հանդես է եկել չորեքշաբթի օրը` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելի հետ ունեցած հանդիպումից հետո:

Հաղորդագրությունների համաձայն, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցման դադարեցումը ևս 60 օրով երկարացնելու հնարավորությունը, ինչի դիմաց Իսրայելը ստանալու է անվտանգության և այլ երաշխիքներ: Սակայն հանդիպումից հետո երկու պաշտոնյաները հրապարակայնորեն չեն խոսել դրանում քննարկված հարցերի մասին:

Միթչելը հինգշաբթի օրն առանձին հանդիպում կանցկացնի պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Պաղեստինցի բանագնաց Նաբիլ Շաաթը հայտնել է «Ամերիկայի ձայն»-ին, որ Իսրայելի կողմից բնակավայրերի շինարարության դադարեցման «մեղմացրած» տարբերակն անընդունելի է:

XS
SM
MD
LG