Մատչելի հղումներ

Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին


Իրանը հետ է կանչել Ադրբդեջանում իր դեսպան Մոհամադ Բաղեր Բահրամիին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս քայլին Իրանը դիմել է՝ ի պատասխան Բաքվում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ընթացքում երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին:

Բահրամիին երեքշաբթի օրը լքել է Ադրբեջանը «խորհրդակցություններ» անցկացնելու նպատակով, սակայն իր վերադարձի ամսաթիվն անհայտ է:

Իրանի և Ադբեջանի միջև հարաբերություններում վերջերս զգալի լարվածություն է ձևավորվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն այս տարվա փետրվար և մարտ ամիսներին իրականացրել է Բաքվում սադրիչ գործողություններ և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու պատրվագով Իրանի լրտեսներին և հետախուզական ծառայություններին գործակալներին հայտնաբերմանն ուղղված մի քանի գաղտնի գործողություն:

Իրանն իր հերթին մեղադրել է հարևան Ադրբեջանին Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու և այս տարվա հունվար ամսին Իրանի միջուկային ոլորտում գործող գիտնականներից մեկի սպանությանը մասնակից լինելու մեջ:

Իրանը նաև խիստ քննադատության է ենթարկել Բաքվին` մամուլի կողմից տարածված այն հաղորդագրությունների համար, որոնց համաձայն Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ՝ Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածներ հասցնելու դեպքում Ադրբեջանի օդանավակայաններն օգտագործելու նպատակով բանակցություններ վարելու համար:

Իրանը վերջին անգամ հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին 2009 թվականին՝ Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի Ադրբեջան անցկացված պաշտոնական այցի ժամանակ:

XS
SM
MD
LG