Մատչելի հղումներ

ԱՄՀ. «Հայաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել»


International Monetary Fund
International Monetary Fund

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը` Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, մարտի 31-ից ապրիլի 12-ը հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքները:

Առաքելության նպատակն էր գնահատել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և հեռանկարները, ինչպես նաև` ԱՄՀ-ի օժանդակությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագիրը:

Առաքելության փորձագետները նշել են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել, սակայն դեռևս կան դժվարություններ: Անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում դժվարությունները հանգեցրել են նախատեսվածից ցածր տնտեսական աճի, որը կազմել է 2,1 տոկոս: Այս տարի սակայն, չնայած պարենային ապրանքների գնաճին, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում դրական զարգացումները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի նախատեսվող բարելավումը կարող են հնարավոր դարձնել 4,6 տոկոսի աճ:

Փորձագետների զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանում շարունակում է բարելավվել գործարար միջավայրը: Դրական ազդեցություն կարող են ունենալ հարկային պարտավորությունների կատարման և ձեռնարկություններ գրանցելու ընթացքում ծախսերը նվազացնելուն ուղղված միջոցառումները:

ԱՄՀ-ի համաձայն, շոշափելի արդյունք է տվել նաև ֆինանսական ոլորտի զարգացման և ֆինանսական կայունություն պահպանելու պարտավորություններին հետևելու հանգամանքը: Փորձագետները հույս են հայտնել, որ այս ոլորտում բարեփոխումները շարունակվելու են:

XS
SM
MD
LG