Մատչելի հղումներ

Նյու Յորքի մահմեդական կենտրոնի իմամը հետամուտ է ծայրահեղության դեմ միջկրոնական պայքարի գործընթացին


Իմամ Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆի խոսքերով, Նյու Յորքում մահմեդական կենտրոնի կառուցման շուրջ քննարկումները դարձել են ավելի լուրջ վիճաբանության առարկա:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգներում մահմեդականությունը հանդիպել է «ավելի մեծ հակասության»: Իմամի խոսքերով, «այդ հակասությունը վերաբերում է իմ սիրելի կրոնի և իմ սիրելի երկրի միջև հարաբերություններին»:

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում իր ելույթի ժամանակ իմամ Ռաուֆն ասել է, որ ԱՄՆ-ում նոյեմբեր ամսին կայանալիք ընտրություններից առաջ «քաղաքական շիկացած ժամանակաշրջանում» մզկիթի կառուցման խնդիրը քննարկելը վշտացնում է իրեն:

Երկուշաբթի օրը հրապարակված հասարակական կարծիքի հանրահայտ հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիները բավականին լուրջ են վերաբերվում Նյու Յուրքում կառուցվելիք մզկիթի հարցին: Հարցման արդյունքներով, ԱՄՆ-ի ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ 2001 թվականին ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում մահմեդականները մզկիթ կառուցելու իրավունք ունեն, սակայն այդ կարծիքն ունեցող խմբի ներկայացուցիչների 63 տոկոսի համաձայն, այդ վայրում մզկիթ կառուցելը սխալ կլինի:

XS
SM
MD
LG