Եվրոպական պետությունների ղեկավարներն ընդունել են Հունաստանին պետական իր հսկայական պարտքերի պատճառով անվճարունակ ճանաչելու կանխման համար նախատեսված ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու մասին որոշումը:
Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը կազմելու է 155 միլիարդ դոլար: Բացի այդ, Հունաստանը ստանալու է կամայական տրամադրվող օգնություն մասնավոր հատվածից՝ ֆինանսական ճեղքվածքը փակելու համար տրամադրվող օգնության շրջանակներում:
Եվրոյի գոտու 17 պետությունների ներկայացուցիչները հինգշաբթի օրը հանդիպում են անցկացրել Բրյուսելում, որից հետո Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմփեյը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն հանդիպման մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հունաստանի համար «Մարշալի ծրագիր» անվանված օգնության փաթեթի ընդունման՝ երկրի պարտքային պարտավորությունների կատարման կայունությունն ապահովելու և ճգնաժամի տարածումը կանխելու համար:
Հունաստանի նախագահ Գեորգիուս Պապանդրեուն ողջունել է փաթեթի ընդունումը որպես լուծում, որը, իր խոսքերով, բարենպաստ կլինի ինչպես Հունաստանի ժողովրդի, այնպես էլ գործարարներին համար:
Անցյալ տարվա ընթացքում Հունաստանը, իսկ ավելի ուշ՝ Իռլանդիան և Պորտուգալիան ստիպված են եղել դիմել եվրոպական հարևանների և ԱՄՀ-ի օգնության: Հունաստանը սակայն, նույնիսկ ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման նման միջոցներ իրականացնելուց հետո կրկին դիմել է ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով:
Եվրոյի գոտու եվրոպական պետությունների ղեկավարների համաձայն, հանդիպման ընթացքում իրենք պայմանավորվել են նաև իրականացնել ապագայում ճգնաժամերի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: