Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն: Զոհեր չկան:
Երկրի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը վաղ առավոտյան դեսպանատնից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանոցում: Պայթյունի արդյունքում վնասվել է գերեզմանոցում գտնվող շինություններից մեկը:
Վրաստանի անվտանգության ուժերը գերեզմանոցում գտել և վնասազերծել են կասկածելի մեկ այլ սարք:
Պայթյունի համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: Երկրի ոստիկանությունը իրականացնում է պատահարի հետաքննությունը: