ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը շաբաթ օրը եռօրյա այցով մեկնել է Չինաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել ռազմական լարվածության նվազեցմանը միտված բանակցություններ։
Գեյթսը հանդիպումներ է անցկացնելու Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի և պաշտոնատար այլ անձանց հետ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցից մեկ շաբաթ անց կայանալու է Չինաստանի նախագահի այցը Վաշինգտոն։
Գեյթսը կատարելու է ևս մեկ փորձ՝ ուղղված ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի միջև կայուն հաղորդակցություն հաստատելուն, ինչը կօգնի կանխել հնարավոր բախումների պատճառ դառնալու ներուժ ունեցող թյուրիմացությունները։
Չինաստանի զինուժն անցյալ տարի մասամբ վերականգնել է հարաբերությունները Պենտագոնի հետ, որոնք ձախողվել էին ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքի բազմամիլիարդ գործարքից հետո։
Չինաստան այցելելուց հետո Գեյթսն ուղևորվելու է Հարավային Կորեա և Ճապոնիա՝ Կորեական թերակղզում լարված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։