Ֆրանսիան մտահոգություն է հայտնել այն պայմաններով, որոնց առկայությամբ իրականացվում է Արաբական պետությունների լիգայի դիտորդների առաքելությունը Սիրիայում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն երեքշաբթի օրը հանդես է եկել նման պայմանների «պարզաբանման» անհրաժեշտության մասին հայտարարությամբ՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել Սիրիայի նկատմամբ:
Ժյուպեն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «չի կարող լուռ մնալ», և որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարությունն «ապագա չունի»:
Արաբական պետությունների լիգայի նախագահ Նաբիլ Էլ Արաբաին, երկուշաբթի օրը հանդես գալով Կահիրեում նշել է որ, չնայած Սիրիայի քաղաքներում Լիգայի դիտորդների ներկայության, դիպուկահարներն ու հրազենային կրակը վտանգ են ներկայացնում կյանքի համար:
Էլ Արաբին հայտնել է, որ Սիրիայի վեց քաղաքում գործում է 70 դիտորդ, որոնց մոտակա ժամանակներում կմիանա իրենց ևս 30 գործընկեր:
Արաբական պետությունների լիգայի նախագահի համաձայն, դիտորդների առաքելության ընթացքում մինչ այժմ բանտարկությունից հնարավոր եղավ ազատել մոտ 3,5 հազար մարդ: