Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ադրբեջանը ներկայացնող Էլ և Նիկի (Էլդար Գասիմով և Նիգյար Ջեմալ) զույգը` «Վախեցած վազելիս» («Running scared») երգով, վաստակելով 221 միավոր:
Մրցույթում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Իտալիան՝ 189, և Շվեդիան` 185 միավորներով:
Ուղիղ եթերում մրցույթը դիտել է 120 միլիոն մարդ։
Մրցույթի կանոնների համաձայն` գալիք տարի «Եվրատեսիլ»-ը կկայանա Ադրբեջանում: