Մատչելի հղումներ

«Բի-Բի-Սի». «Ինչու՞ Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ում»


«Հայաստանը հրաժարվել է այս տարվա մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում մասնակցելուց Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990-ականներին ծավալված հակամարտության պատճառով, որի զոհ է գնացել առնվազն 25 հազար մարդ»:

Այս հայտարարությամբ բրիտանական «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հանդես է եկել ««Եվրատեսիլ» երգի մրցույթ. պաշտոնական պատմություն» գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ’Քոնորը՝ հավելելով, որ նախկինում նման իրավիճակ ստեղծվել էր միայն մեկ անգամ, երբ Ավստրիան հրաժարվել էր մասնակցել 1969 թվականին Մադրիդում անցկացվող «Եվրատեսիլ»-ից՝ հիմնավորելով մրցույթի «Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմի կողմից անցկացմամբ»:

Ջոն Քենեդի Օ’Քոնորը հայտնել է «Բի-Բի-Սի»-ին նաև, որ «Եվրատեսիլ-2009» մրցույթի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի բնակիչների հեռախոսազանգերի ձայնագրությունները «ուսումնասիրվել են այդ երկրի գաղտնի ոստիկանության կողմից», որից հետո այդ անձանց այցելել են գաղտնի ոստիկանության ծառայողները:

Օ’Քոնորի համաձայն, «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը չէր ցանկանում, որպեսզի մրցույթ անցկացվեր Ադրբեջանում՝ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով, սակայն այս երկրի բնակիչները «ցանկանում են, որպեսզի այցելուները գան և տեսնեն», թե ինչպիսի բռնություններ են իրականացվում այնտեղ:

«Նրանք աշխարհին կներկայացնեն ժպտացող և ուրախ դեմք՝ չնայած իրականությունն այլ է», - «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում նշել է ««Եվրատեսիլ» երգի մրցույթ. պաշտոնական պատմություն» գրքի հեղինակ Ջոն Քենեդի Օ’Քոնորը:

XS
SM
MD
LG