Մատչելի հղումներ

Եգիպտոսում օրինականացվել է «Մահմեդական եղբայրության» գործունեությունը


Եգիպտոսում «Մահմեդական եղբայրության» առաջնորդ Մոհամմեդ Բադիե (կենտրոնում) (արխիվային լուսանկար)
Եգիպտոսում «Մահմեդական եղբայրության» առաջնորդ Մոհամմեդ Բադիե (կենտրոնում) (արխիվային լուսանկար)

Եգիպտոսի իշխանությունները օրինականացրել են «Մահմեդական եղբայրություն» քաղաքական կազմակերպության գործունեությունը:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հրապարակել են կառավարության որոշումը, որը հնարավորություն է ընձեռում «Մահմեդական եղբայրության»-ը թեկնածուներ առաջադրել սեպտեմբերին երկրում կայանալիք խորհրդարանային ընտրություններում:

«Մահմեդական եղբայրություն»-ը Եգիպտոսի ամենակազմակերպված քաղաքական խմբավորումներից է:

Այս տարվա մայիս ամսին կազմակերպությունը հայտնել էր քաղաքական նոր միավորի` «Ազատություն և արդարադատություն» կուսակցությունը հիմնադրելու մասին:

«Մահմեդական եղբայրության» խոսնակի համաձայն, խորհրդարանական գալիք ընտրությունների ընթացքում կուսակցությունը պայքար է ծավալելու է խորհրդարանում տեղերի մոտավորապես կեսի համար:

XS
SM
MD
LG