Մատչելի հղումներ

Քրիստոնյաները Մերձավոր Արևելքում


Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ձերբակալվել են ալ-Քաիդայի հետ կապված 17 ծայրահեղականների մի խումբ, որն առնչվում է հոկտեմբերի 31-ին Բաղդադի քրիստոնեական տաճարի վրա հարձակման հետ, ինչի արդյունքում 56 մարդ էր զոհվել: Ձերբակալվածների թվում է հարձակումն իրականացրած ալ-Քաիդա խմբավորման` “Իրաքի իսլամական պետություն” կառույցի Բաղդադի ղեկավար Հութայֆա ալ-Բաթավին:

Իրաքի պաշտոնյաները բռնագրվել են նաև շուրջ վեց տոննա պայթուցիկ նյութեր և թունավոր գազ: Նրանց խոսքերով ձերբակալությունը կանխել է մի շարք այլ հարձակումներ, այդ թվում` Բաղդադի կանաչ գոտու վրա, որը քաղաքի այն հատվածն է որտեղ տեղակայված են դեսպանատներն ու կառավարական շենքեր:

Փրկության տաճարի վրա իրականացված հարձակումից հետո, ալ-Քաիդան քրիստոնյաներին հռչակեց որպես “օրինական թիրախ”: Հայտարարությանը հաջորդեց Բաղդադում քրիստոնյաների տների և խանութների պայթյունների շարքը, ինչի արդյունքում ևս վեց մարդ զոհվեց: Զարմանալի չէ, որ քրիստոնյաները զանգվածաբար լքեցին Իրաքը: 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժումից առաջ, Իրաքում բնակվող 1,2 միլիոն քրիստոնյաներից մնացել են շուրջ 500 հազարը:

Քրիստոնյաները միայն Իրաքից չեն հեռանում: Համաձայն Վատիկանի, Եգիպտոսից մինչև Իրան ընկած աշխարհագրական հատվածում 17 միլիոն մարդ հեռացել է առկա թշնամանքի պատճառով: Ալժիրում քրիստոնեություն ընդունած 4 անձինք ստիպված են եղել դատարանի առաջ կանգնել բողոքական երկրպագության վայր բացելու համար: Եգիպտոսում քրիստոնյա ղպտիները, ովքեր ներկայացնում են երկրի բնակչության գրեթե 10 տոկոսը, փողոցում բողոքի ցույցեր են կազմակերպել Կահիրեում` եկեղեցու շինարարության հետաձգման դեմ: Իրանում կառավարությունն արգելում է քրիստոնյա խմբերի կողմից քարոզարշավները, փակել է եկեղեցիներ և պարբերաբար ձերբակալում է քրիստոնյա նորադարձերի: Սաուդյան Արաբիայում կառավարությունն արգելում է իսլամից դուրս ցանկացած հանրային ծես:

Միանշանակ է, որ կրոնական ազատությունը և մասնավորապես քրիստոնեությունը վտանգված են ավտորիտար վարչակարգերի և ալ-Քաիդայի նման ծայրահեղական խմբավորումների կողմից: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարը Քլինթընն ասել է, որ “ԱՄՆ-ը ցանկանում է կրոնական ազատության հասնել ողջ երկրագնդում: Եվ մենք աջակցում ենք այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր թշնամանքի և բռնության սպառնալիքի ներքո չեն հեռանում իրենց հավատից”:

XS
SM
MD
LG