Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Լիբիա կուղարկի առանց օդաչուի թռչող օդանավեր


ԱՄՆ-ը թույլատրել է Լիբիայի օդային տարածքում առանց օդաչուի թռչող օդանավերի կիրառումը, այս երկրի քաղաքացիներին պաշտպանելու գործում ՆԱՏՕ-ի ռազմավարական հաջողություններն ապահովելու համար։

Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցն ասել է, թե Օբաման թույլ է տվել Լիբիա ուղարկել նման օդանավեր, որոնք կառավարվելով ցամաքից, ունեն իրենց նշանակետերին հրթիռային ճշգրիտ հարված հասցնելու կարողություններ։

Նման ռազմաօդանավերն անհրաժեշտ են հատկապես քաղաքային հատվածներում ընթացող մարտերի համար, քանի որ կարող են թռչել շատ ցածր բարձրության վրա ու ճշգրիտ հարվածներ իրականացնել մարդաշատ վայրերում։

Լիբիայի ապստամբ ուժերի հրամանատարները շարունակ հորդորում են ՆԱՏՕ-ին ավելի մեծ օգնություն ցուցաբերել երկրի ղեկավար Մոամմար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից Միսրաթա քաղաքը պաշտպանելու գործում։ Այս քաղաքում վերջին մի քանի շաբաթների պաշարման ընթացքում սպանվել են հարյուրավոր մարդիկ։

XS
SM
MD
LG