Մատչելի հղումներ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան. «Ռուսաստանը լավատեսորեն է տրամադրված կայանալիք բանակցությունների նկատմամբ»


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան. «Ռուսաստանը լավատեսորեն է տրամադրված կայանալիք բանակցությունների նկատմամբ»
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան. «Ռուսաստանը լավատեսորեն է տրամադրված կայանալիք բանակցությունների նկատմամբ»

«Բաքուն և Երևանն այս պահին իրական հնարավորություն ունեն` լուծելու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խնդիրը»:

Այս հայտարարությամբ Ադրբեջանում «Ինտերֆաքս» լրատվական գործակալության գրասենյակում չորեքշաբթի կազմակերպված ասուլիսի ժամանակ հանդես է եկել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Դորոխինի համաձայն, միջազգային հանրության կողմից գործադրված ջանքերը ստեղծել են լուրջ և իրատեսական համաձայնության գալու հնարավորություն, և Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը` այս հնարավորությունը բաց չթողնելու համար:

Ռուսաստանի դեսպանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում եղել են և՛ ոգեշնչող, և՛ հուսահատեցնող պահեր, սակայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Կազանում կայանալիք հանդիպմանն ընդառաջ տրամադրվածությունը դրական է:

«Հանգիստ խղճով կարող եմ ասել` երբ Ռուսաստանը հայտարարում է հակամարտության կարգավորման նպատակով բոլոր ջանքերը գործադրելու մասին, ապա այն որևէ կերպ չի չափազանցում իրականությունը», - ասել է Դորոխինը:

Նա ասել է նաև, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջնորդող մյուս երկու կողմերին` Ռուսաստանը կարգավորման գործընթացն իրականացնում է նախագահների մակարդակով:

«Դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը ժամանակին մի երկրի կազմի մեջ են մտել, իսկ այժմ մոտիկ հարևաններ են», - նշել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը:

XS
SM
MD
LG