Մատչելի հղումներ

Կիպրոսում բացվել է նոր անցակետ


Կիպրոսում բացվել է նոր անցակետ
Կիպրոսում բացվել է նոր անցակետ

Կիպրոսում հունական և թուրքական կողմերի ղեկավարները մասնակցել են նոր անցակետի բացմանը` աջակցելով վերամիավորման դանդաղ ընթացող բանակցություններին:

Երկու տարի տևած բանակցություններից հետո հինգշաբթի օրը բացվել է Լիմնիթիս – Եսիլիրմաք անցակետը:

Կիպրոս կղզու բնակիչների համար այս անցակետի բացումն անհրաժեշտ էր, քանի որ այն հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:

Թուրքիայի զինված ուժերը 1974 թվականին ներխուժել էին Կիպրոս, որից հետո կղզու հյուսիսային կողմը վերահսկվում է թուրքերի կողմից` Թուրքիայի բանակի 40 հազար զինծառայողի ներկայությամբ:

Երկու կողմերի միջև կղզու վերամիավորման բանակցությունները արդեն 36 տարի է, ինչ զգալլի արդյունքների չեն բերում:

XS
SM
MD
LG