Մատչելի հղումներ

Քլինթընը մտահոգություն է արտահայտել Թուրքիայում մամուլի ազատության վիճակով


Քլինթընը մտահոգություն է արտահայտել Թուրքիայում մամուլի ազատության վիճակով
Քլինթընը մտահոգություն է արտահայտել Թուրքիայում մամուլի ազատության վիճակով

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի ազատության վիճակով, որտեղ անազատության մեջ է գտնվում մոտ 60 լրագրող։

Քլինթընը, հանդես գալով շաբաթ օրը Ստամբուլում, ասել է, որ լրագրողների նկատմամբ բռնությունները չեն նպաստում Թուրքիայի շահերին՝ հավելելով, որ Եվրոպական Միությանն անդամակցության թեկնածու երկրում կատարվող նման քայլերը չեն համապատասխանում այլ ոլորտներում գրանցված առաջընթացին։

Քլինթընը սակայն գովասանքի խոսքեր է ուղղել Թուրքիային՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում գրանցված առաջընթացի համար։ «Թուրքիայի ժողովրդավարական ավանդույթները կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի այլ պետությունների համար» - ասել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը։

Եվրոպական Միության պաշտոնատար անձինք 2005 թվականին մեկնարկել են Անկարայի հետ անդամակցության բանակցությունները, սակայն այդ ժամանակից առաջընթացը զգալիորեն դանդաղել է։ Ֆրանսիան ու Գերմանիան առարկում են հիմնականում մահմեդականություն դավանող Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում։

Եվրոպական Միությունը դադարեցրել է Թուրքիայի հետ անդամակցության գործընթացի ութ հիմնական ոլորտներում բանակցությունները՝ փորձելով ստիպել Թուրքիային բացել իր նավահանգիստները Կիպրոսի նավերի համար։

Թուրքիան չի ճանաչել Կիպրոսի հույների կառավարությունը և արդեն 36 տարի սատարում է կղզու հյուսիսում բնակվող Կիպրոսի ազգությամբ թուրք բնակչության դիրքորոշումը։ Կիպրոսի հույներով բնակեցված հարավի և թուրքերով բնակեցված հյուսիսի միջև հաշտեցման բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին, սակայն դրանց արդյունքում կողմերը որևէ լուծման չեն հանգել։

XS
SM
MD
LG