Օգոստոսի 11-ին, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում, Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ ինքը լավ ապագա է տեսնում Ռուսաստանի հետ կնքված «ՍՏԱՐՏ» պայմանագրի համար:
Նա հույս է հայտնել, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ դեմոկրատ Ջոն Քերրին և հանրապետական Ռիչարդ Լուգարը լուրջ ջանքեր կներդնեն պայմանագիրը ԱՄՆ-ի օրենսդրի կողմից հաստատվելու համար:
Պայմանագիրը, որն այս պահին նախատեսվում է Սենատի լիագումար նիստի քննարկմանը դնել սեպտեմբեր ամսին, Քլինթընի խոսքերով, կարևոր է հաստատել մինչ նոյեմբերյան ընտրությունները: Քանի որ, ինչպես Քլինթընն է ասում, այս փաստաթուղթը բխում է Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի շահերից:
Ի դեպ, Միացյալ Նահնագներն արդեն շուրջ 8 ամիս է ինչ Ռուսաստանում միջուկային զենքի ոլորտի վերահսկողություն չի իրականացնում, քանի որ կողմերի միջև գործող նախկին պայմանագրի ժամկետը լրացել էր 2009-ի դեկտեմբերին:
Պայմանագիրը ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատվելու համար, անհրաժեշտ կլինի ստանալ 100 սենատորներից առնվազն 34-ի հավանությունը: