Չինաստանը կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել Լիբիայում, որտեղ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և այլ պետությունների զինված ուժերը, պաշտպանելով քաղաքացիական բնակչությանը, պատժամիջոցներ են իրականացնում այս երկրի կառավարական ուժերի դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցյալ շաբաթ ընդունված բանաձևի համաձայն, որի ընդունման մասին քվեարկության ընթացքում Չինաստանը ձեռնպահ էր եղել։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը սակայն հանդես է եկել հայտարարությամբ, որ Չինաստանը պահանջում է անհապաղ դադարեցնել բռնությունները և լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով։
Նա ասել է, որ Չինաստանը դեմ է «ուժի գործածման, ինչը կարող է դառնալ ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց մահվան և հումանիտար ճգնաժամի պատճառ»։