Մատչելի հղումներ

«Ադրբեջանը չի թույլատրի օգտագործել իր տարածքը Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Վրաստանի դեմ ուղղված գործողությունների համար»


«Ադրբեջանը թույլ չի տվել, թույլ չի տալիս և թույլ չի տալու իր տարածքից իրականացնել գործողություններ` ուղղված Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Վրաստանի դեմ»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վարչության ղեկավար Ալի Հասանովը` մեկնաբանելով Արևմուտքի և ադրբեջանական մամուլի կողմից հրապարակված որոշ հաղորդագրություններ, որոնց համաձայն Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ ուղղված գործողություններ իրականացնելու նպատակով:

Հասանովի համաձայն, նման հաղորդագրությունները տարածվում են երկու պետությունների միջև լարվածություն ստեղծելու նպատակ հետապնդող ուժերի կողմից:

Ըստ Հասանովի, «ընդդիմության որոշ շրջանակներ, միջազգային որոշ կազմակերպություններ և նրանց հետ համագործակցող զանգվածային լրատվամիջոցները ցանկանում են օգտագործել Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը` Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտություն հրահրելու, երկու պետությունների միջև հարաբերություններին վնաս հասցնելու և նրանց միջև հարաբերություններում լարվածություն ստեղծելու նպատակով», - ասել է Հասանովը:

«Ոչ ոք չի կարողանալու վնաս հասցնել Իրանի և հարևան այլ պետությունների հետ, բացի Հայաստանից, Ադրբեջանի ունեցած հարաբերություններին», - ադրբեջանական «Էյ-Փի-Էյ» գործակալության վկայությամբ ասել է այս երկրի նախագահի աշխատակազմի քաղաքական վարչության ղեկավար Ալի Հասանովը:

XS
SM
MD
LG