Մատչելի հղումներ

Հարցազրույցում Ասադը շարունակվող բռնությունների մեջ է մեղադրել «ահաբեկիչներին»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հազվադեպ հեռուստահարցազրույցում նշել է, որ իր կառավարությունը պայքար է մղում օտարերկրյա ֆինանսական աջակցությամբ գործող ահաբեկիչների, այլ ոչ թե ժողովրդավարության ջատագով ակտիվիստների դեմ:

Ռուսաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցից պարզ է դարձել, որ Ասադը մտադիր չէ դադարեցնելու այլախոհության դեմ վարվող պայքարը՝ չնայած միջազգային հանրության դատապարտման և զինադադարի միջազգային ծրագրի:

Սիրիայի նախագահը պնդել է, որ պետության ներսում իր դեմ հանես եկող այլախոհները շատ քիչ են, և հայտնել, որ նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու մեջ հետաքրքրված են օտարերկրյա վարձկանները:

Ասադի համաձայն, ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ»-ի նման զինյալ խմբավորումները բաղկացած են հանցագործներից և կրոնական ծայրահեղականներից:

«Նախ և առաջ, դա բանակ չէ, և այն ազատ չէ, քանի որ սպառազինություն է ստանում օտարերկրյա տարբեր պետություններից: Այդ իս պատճառով նրանք բոլորովին էլ ազատ չեն: Նրանք մի խումբ հանցագործներ են, որոնք բազում տարիներ զբաղվել են օրենքի խախտմամբ և դատապարտվել քրեական տարբեր հանցագործություններ կատարելու համար: Նրանք «ալ-Քայիդա»-ի ծայրահեղականների նման կրոնական ծայրահեղականներ են», - հարցազրույցում ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը բացի այդ մեղադրել է երկրում գործող ՄԱԿ-ի դիտորդներին կառավարական ուժերի կողմից իրականացվող բռնության անազնիվ քննադատության մեջ՝ ասելով, որ դիտորդները միաժամանակ անտեսում են ահաբեկիչների կողմից իրականացվող հարձակումները:

XS
SM
MD
LG