Արաբական լիգայի նախարարները հավաքվել են Կահիրեում՝ Սիրիայի հարցով արտակարգ հանդիպում անցկացնելու համար։
Ըստ վերջին տվյալների, այս երկրում մարտ ամսից սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում 3ՕՕՕ մարդ է սպանվել։
Հանդիպումից մեկ օր առաջ էլ, անվտանգության ուժերն այստեղ սպանել են 26 մարդ։
Գործողությունն իրականացվել է Հոմս քաղաքում, որտեղ միայն մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1ՕՕ մարդ է զոհվել։
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը մեկ օր առաջ կոչ էին արել Արաբական լիգային՝ կասեցնել այս կառույցին Սիրիայի անդամակցությունը։
Արաբական լիգան այսօր քննարկում է ընդդիմության դեմ բռնությունները դադարեցնելու կոչով Սիրիային ներկայացված ծրագիրն այս երկրի իշխանությունների կողմից անտեսվելու փաստը։