Մատչելի հղումներ

Հայաստանում մշակվել են բոլոր 1982 ընտրատեղամասերի արդյունքները


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է երկրի բոլոր 1982 ընտրական տեղամասերից ստացված արդյունքները:

ԿԸՀ-ի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գլխավորած Հանրապետական կուսակցությունը, հավաքելով ձայների 44,05 տոկոսը, առաջատարն է:

Նախկին ընտրություններում իշխող կուսակցության գլխավոր գործընկեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իրենց ձայներն է տվել ընտրողների 30,2 տոկոսը։

Երրորդ տեղում Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրես»-ն է, որն անցել է Ազգային ժողով մուտք գործելու համարը անհրաժեշտ ձայների 7 տոկոսի սահմանագիծը՝ հավաքելով ձայների 7,1 տոկոսը:

Հայաստանի ԿԸՀ-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն, Խորհրդարան մուտք գործելու համար հինգ տոկոս շեմը հաղթահարած կուսակցություններն են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 5,73, «Ժառանգություն»՝ 5,79% և «Օրինաց երկիր»՝ 5,49% կուսակցությունները:

Հայաստանի իշխանությունները խոստացել էին անցկացնել «ամենաազնիվ ընտրությունները»՝ փորձելով խուսափել 2008 թվականի իրադարձությունների կրկնությունից, որոնց հետևանքով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների պատճառով զոհվել է տասը մարդ:

«Ֆրանս Պրես» գործակալության համաձայն սակայն, ընտրությունների մոնիթորինգն իրականացրած դաշինքը, ներառյալ «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսն «ընտրական գործընթացի օրինականության մասին կասկածներ» են արտահայտել:

Ընտրությունների մոնիթորինգն իրականացվում էր նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոտ 350 դիտորդների կողմից:

XS
SM
MD
LG