Հայաստանում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունները 2ՕՕ8 թվականի վիճահարույց ընտրություններից հետո համարվում են ժողովրդավարության մի կարեւոր քննություն։
Իշխանությունները խոստացել են խորհրդարանի 131 տեղերի համար աննախադեպ ՝՝մաքուր՛՛ մրցապայքար։
Հասարակական հարցումների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի կառավարող Հանրապետական կուսակցությունը հավաքած ձայների թվով առաջ է ներկա խորհրդարանական դաշինքում իր մրցակից Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Լրատվական միջազգային ծառայություններն իրենց ընթերցողներին հիշեցնում են, որ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը ըմշամարտի նախկին չեմպիոն, այժմ՝ միլիոնատեր Գագիկ Ծառուկյանն է։
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե կառավարությունն, իշխանությունը պահելու նպատակով, ծրագրում է իրականացնել խախտումներ։
Նախքան ընտրությունները ԵԱՀԿ-ի դիտորդների հրապարակած զեկույցը չի արձանագրել պարբերական խախտումների մասին տեղեկություններ, սակայն լրատվական որոշ միջոցներ տեղեկացրել են, որ իրականացվում են քաղաքացիներին կաշառելու աշխատանքներ։
Ընտրությունների ընթացքին հետեւում են եվրոպացի 35Օ եւ տեղացի 31 հազար դիտորդներ։
ԵԱՀԿ-ի դիտորդներից մեկն ասել է, թե եղել են մի շարք խախտումներ։ Նրա խոսքերով, անձնագրերի վրա թանաքի կնիքները չքացել են առաջին 15 րոպեների ընթացքում, ինչը նրանց տվել է մեկ անգամ եւս քվեարկելու հնարավորություն։