Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է թալիբների հետ խաղաղության բանակցությունների անցկացումը


Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբս
Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբս

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որով սատարում է թալիբների հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Աֆղանստանի կառավարության կողմից վերջերս գործադրվող ջանքերը:

Սակայն Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը չորեքշաբթի օրը նշեց, որ թալիբները պետք է հարգեն Աֆղանստանի օրենքը, հրաժարվեն աջակցել Ալ-Քաիդային և բռնություններից:

Նա նշեց, որ նախագահ Բարաք Օբաման սատարում է հաշտեցմանն ուղղված ջանքերը, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ թալիբների հետ խաղաղության բանակցություններ անցկացնելու որոշումը պետք է կայացնի Աֆղանստանի կառավարությունը:

Գիբսը հրաժարվեց քննարկել «Վաշինգտոն փոստ» օրաթերթում զետեղված այն հրապարակումը, որի համաձայն թալիբների առաջնորդները պատերազմն ավարտելու մասին գաղտնի բանակցություններ են սկսել Աֆղանստանի կառավարության հետ:

XS
SM
MD
LG