Աֆղանստանում մեկնարկել է թալիբների և զինյալ այլ խմբերի հետ հաշտեցման գնալու նպատակ ունեցող խաղաղության խորհրդի առաջին նստաշրջանը:
Խորհուրդը, որը բաղկացած է 70 անդամից, առաջին հանդիպումն ԱՄՆ-ի առաջնորդությամբ անցկացրել է հինգշաբթի օրը` Աֆղանական պատերազմի իններորդ տարելիցի օրը: Խորհրդի կազմում ընդգրկված են թալիբների նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ, ինչպես նաև քաղաքացիական և հոգևոր գործիչներ:
Նստաշրջանի ընթացքում երկրի նախագահ Համիդ Քարզայը կոչ է արել թալիբներին օգտագործել այս հնարավորությունը Աֆղանստանում խաղաղության հասնելու համար` հրաժարվելով բռնություններից և հարգելով երկրի սահմանադրությունը:
Պատերազմի իններորդ տարելիցի կապակցությամբ թալիբները հայտարարել են, որ վերահսկում են Աֆղանստանի տարածքի մեծ մասը: Զինյալների խմբավորումը նշել է նաև օտարերկրյա ուժերի կողմից կրած մեծ վնասները և կոչ արել ԱՄՆ-ին ու նրա զինակիցներին հեռանալ երկրից: