Մատչելի հղումներ

Աֆղանստանում ամբոխը չի հանդարտվում



Հինգերորդ օրը շարունակ Աֆղանստանի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ անց էին կացնում այստեղ Ղուրանի այրման փաստերի դեմ բողոքի ցույցեր։

Չորեքշաբթի օրվանից ի վեր սկսված ցույցերի ընթացքում երկրի տարբեր հատվածներում գրանցված զոհերի թիվը հասել է 26-ի։ Զոհերի մեջ կա ամերիկացի երկու զինվորական։

Բաղրամի օդային հենակետում մահմեդական սուրբ գիրքն այրելու պատճառով ՆԱՏՕ-ի հրամանատարի ներողամտություն հայցելու խոսքն անգամ չի հանգստացրել մահմեդական ամբոխներին ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ՝ Պակիստանում։

Հակաամերիկյան կոչերի ներքո շարունակվող բողոքի ցույցեր են տեղի ունեցել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում եւ Փեշավարում։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային գրավոր ներողություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ Նախորդ օրը Քարզայը հանդես էր եկել զսպվածություն պահպանելու կոչով, ասելով, որ մարդիկ ունեն բողոքի ցույցեր անցկացնելու իրավունք, սակայն չեն կարող այդ իրավունքն օգտագործել բռնություններ իրականացնելու համար։
Գործի կապակցությամբ սկսված հետաքննչական խմբի անդամները նույնպես հանդես են եկել բռնի ցույցերից հրաժարվելու կոչով։

XS
SM
MD
LG