Մատչելի հղումներ

Բըրքլի երաժշտական քոլեջն ուսանողներին նախապատրաստում է տեսախաղերի պատրաստման բնագավառում աշխատանքներ գտնելու համար


Այս տարի Բոստոնի Բըրքլի երաժշտական քոլեջն ավարտեցին տեսախաղերի երաժշտություն գրելու մասնագիտացում ստացած առաջին շրջանավարտները:

Տեսախաղերը սովորաբար անցանկալի երևույթ են լսարաններում, սակայն Մայքլ Սվիթի ուսանողների համար դրանք պարտադիր են:

“Մի տարի է, ինչ տեսախաղերի համար երաժշտություն գրելու և ձայն դնելու վերաբերյալ նոր դասընթացներ և նյութեր ենք մշակում”, նշել է նա:

Մայքլ Սվիթի ուսանողները երաժտշության միջոցով սցենարն են զարգացնում, սակայն, ի տարբերություն ֆիլմերի, խաղերի համար բազմաթիվ տարբերակներ են անհրաժեշտ, քանի որ խաղացողն է թելադրում սյուժեի ընթացքը:

Ֆիլիպո Բեքփայքոզը Բըրքլիի շրջանավարտներից է: Նա խոսքերով` խաղի ռեժիսորն ըստ էության խաղացողն է: Երաժշտությունը, հետևաբար, պետք է միշտ այնպես համապատասխանի, կարծես այդ պահի համար է գրվել:

Երբ Ֆիլիպո Բեքփայքոզը նոր էր Իտալիայից ժամանել, Բըրքլիում այս ծրագիրը դեռևս չկար: Այդպես նա հիմնադրեց Տեսախաղերի երաժշտական ակումբը, որի անդամների թիվը շուտով հասավ 300-ի:

“Անմիջապես շատերը հետաքրքրվեցին, քանի որ մենք ավելի շատ սովոր ենք ինտերակտիվ, քան` գծային երաժշտության: Դա պայմանավորված է նրանով, որ փոքր տարիքից բոլորս էլ շատ ենք տեսախաղերով զբաղվել”, պատմում է նա:

Ակումբին հաջողվեց համալսարանին ստիպել աշխատանքի վերցնել ինտերակտիվ հաղորդակցման միջոցների մասնագետի` Մայքլ Սվիթին:

Երաժշտության և տեխնոլոգիաների միջև կապը վաղուց է գնահատվում Բըրքլիում: Քըրթ Բիդերվուլֆը քսան տարի առաջ հիմնադրված երաժշտական սինթեզի ամբիոնի ղեկավարն է: Նրա ուսանողները նույնպես նախապատրաստվում են տեսախաղերի բնագավառի համար:

“Եթե, օրինակ, խաղը գիտաֆանտաստիկ է կամ տիեզերքում է տեղի ունենում, անհնարին է համապատասխան բնական ձայներ գտնել, դրանք պետք է սինթեզվեն”, մանրամասնում է Քըրթ Բիդերվուլֆը:

Վերջին տարիներին ավելի շատ տեսախաղեր են վաճառվում, քան` ֆիլմեր և երաժշտական սկավառակներ: Իսկ դրանցում տեղ գտած երաժշտությունն առավել մեծ ճանաչում է ստանում:

Նրա խոսքերով` տեսախաղերում օգտագործվում է բազմաժանր երաժշտություն: Լինում են նաև դասական երաժշտությունից սկիզբ առնող հրաշալի նվագախմբային հատվածներ: Շատ նվագախմբեր, երիտասարդներին գրավելու նպատակով, նույնիսկ տեսախաղերից վերցրած երաժշստություն են նվագում:

Բըրքլին նաև իր սեփական Տեսախաղերի նվագախումբն ունի, որը միայն տեսախաղերում տեղ գտած հատվածներ է նվագում: Այն նույնպես ստեղծվել է ակումբի շրջանակներում և բացառապես ուսանողների ջանքերով:

XS
SM
MD
LG