Մատչելի հղումներ

Բանակցությունները խաթարվեցի՞ն Կիպրոսում


Կիպրոսի հունական հատվածի քաղաքական ղեկավարները հրաժարվել են վերսկսել սեպտեմբերի 3-ից նախատեսվող բանակցությունները կղզու թուրքական համայնքի անդամների հետ:

Հունական Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի խոսնակի հայտարարության համաձայն, բանակցությունները վերսկսելուն խոչընդոտել են կղզու հունական մասից թուրքականն անցնել ցանկացող հույն ուխտագնացների դեմ կիրառված անօրինականությունները:

Հույն ուխտագնացների Կիպրոսի թուրքական մասն անցնելու նպատակն է եղել Մորֆու բնակավայրում տեղակայված եկեղեցում տեղի ունենալիք պատարագին մասնակցելը: Կղզու սահմանային հատվածում հույների ավտոբուսները չեն կարողացել հատել սահմանը թուրք սահմանապահների կողմից կիրառված արգելքների արդյունքում:

Մոտ 1 տարի առաջ պաշտոնապես մեկնարկած բանակցությունները Կիպրոսի հույն և թուրք ղեկավարների միջև կղզու հետագա զարգացման համատեղ ծրագրեր մշակելու նպատակ ունեին:
Հիշեցնենք, որ Միջերկրական ծովում տեղակայված Կիպրոս կղզին երկու մասի է բաժանված սկսած 1974-ից: Թուրքական բանակը գրավել էր կղզին Նիկոսիայի հույների կողմից կազմակերպված հեղաշրջմանն ի պատասխան:

XS
SM
MD
LG