Մատչելի հղումներ

 
Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ի` 5,200 պայմանագրերի չեղարկման մասին

Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ի` 5,200 պայմանագրերի չեղարկման մասին


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)

Նա պարզաբանել է, որ մնացած ծրագրերը կառավարելու է Պետքարտուղարությունը։

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը կամ 5,200 պայմանագիր՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունն ավարտել է օտար երկրների համար նախատեսված ամերիկյան օգնության վերանայումը:

Ռուբիոն երկուշաբթի X-ում գրել է պայմանագրերի չեղարկման մասին։

«Վեցշաբաթյա վերանայումից հետո պաշտոնապես չեղարկում ենք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը»,- կարդում ենք Մարկո Ռուբիոյի գրառման մեջ: «Այժմ չեղարկված 5,200 պայմանագրերի ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել այնպիսի եղանակներով, որոնք չեն բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից (և որոշ դեպքերում նույնիսկ վնաս են):

«Մտադիր ենք ապահովել, որ մնացած... ծրագրերը... (մոտ 1,000-ը) այժմ ավելի արդյունավետ կառավարվեն Պետքարտուղարության կողմից»,-շարունակել է Ռուբիոն։ Նա շնորհակալություն է հայտնել Կառավարության արդյունավետության նախարարությանը (DOGE):

ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) ամերիկյան մարդասիրական օգնություն էր բաշխում ողջ աշխարհում՝ իրականացնելով առողջապահության և արտակարգ իրավիճակներին արձագանքող ծրագրեր մոտ 120 երկրներում: Պետքարտուղարությունը, որն այլևս վերահսկում է USAID-ը, այս փետրվարի 26-ին հայտարարեց, թե կկրճատի գործակալության ծրագրերի ֆինանսավորումը 92%-ով:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին իսկ օրը կարգադրեց 90 օրով սառեցնել ԱՄՆ ողջ արտաքին օգնությունը:

XS
SM
MD
LG