Մատչելի հղումներ

 
ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ Ջիդդայում. օրակարգում` հանքային գործարք, հրադադար

ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ Ջիդդայում. օրակարգում` հանքային գործարք, հրադադար


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնում է Ջիդդա, Սաուդյան Արաբիա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնում է Ջիդդա, Սաուդյան Արաբիա

Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց կգրանցվի։

Արաբիա՝ բանակցություններ վարելու ուկրաինացի պաշտոնյաների հետ, և նպատակն է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու օրակարգն առաջ մղելը:

ԱՄՆ-ն ակնկալում է զգալի առաջընթաց Ուկրաինայի բանակցություններում և հուսով է, որ հնարավոր կլինի համաձայնագիր ստորագրել ուկրաիանական հանքանյութերի վերաբերյալ՝ երկուշաբթի հայտարարել է Մերձավոր Արևելքի գծով նախագահ Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Վիտկոֆը, ով, ըստ տեղեկությունների, կանգնած է բանակցությունների կազմակերպման հետևում, ընդգծել է՝ իրենց խնդիրն է «խաղաղության համաձայնագրի և նախնական զինադադարի շրջանակ մշակումը»:

Ամերիկացի բանագնացը Fox News-ի հետ զրույցում հավելել է, որ այս շաբաթ նախատեսվում է քննարկել նաև ԱՄՆ ու Ուկրաինայի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները երբեք չի մերժել Ուկրաինային՝ պաշտպանական գործողությունների համար անհրաժեշտ հետախուզական տեղեկատվության տրամադրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշման մասին, թե իյնքն անձամբ չի մասնակցի երեքշաբթի ամերիկացի պաշտոնյաների հետ նախատեսված բանակցություններին, և որ ուկրաինական պատվիրակության կլինեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ու նախագահի աշխատակազմի բարձրագույն ռազմական պաշտոնյան։

«Մեր կողմից մենք լիովին հավատարիմ ենք կառուցողական երկխոսությանը և հուսով ենք, որ կքննարկենք և կհամաձայնեցնենք անհրաժեշտ որոշումներն ու քայլերը»,- X-ում գրել է Զելենսկին: «Սեղանին կան իրատեսական առաջարկներ։ Գլխավորը արագ և արդյունավետ գործելն է»։

«Չի կարելի միաժամանակ ասել «խաղաղություն եմ ուզում» և «հրաժարվում եմ փոխզիջումներից»,- ասել է իր անունը հրապարակել չցանկացող ամերիկացի պաշտոնյան։ ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ պաշտոնյա նշել է. «Ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ»:

Իր հերթին՝ Ուկրաինացի անանուն պաշտոնյան երկուշաբթի AFP-ին փոխանցել է, որ Կիևը մտադիր է առաջարկել դադարեցնել օդային հարվածներն ու ծովում մարտերը, ինչպես նաև անցկացնել գերիների փոխանակում: Զելենսկին առաջարկը ներկայացրել է որպես խաղաղ բանակցություններ սկսելու հիմք։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության և հետախուզական տվյալների փոխանցումը Կիևին: Կիրակի Թրամփը հայտարարել է, որ լավ արդյունքներ է ակնկալում առաջիկա բանակցություններից՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «գրեթե» վերսկսել է Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։

Սպասվում է, որ Զելենսկին կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին։ Էր-Ռիադը մի քանի անգամ հանդես է եկել որպես միջնորդ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև, այդ թվում՝ կազմակերպելով գերիների փոխանակում, իսկ անցած ամիս միջնորդեց ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների անցկացման համար:

Երեքշաբթի սպասվող ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաների միջև բանակցությունները կկենտրոնանան, այսպես կոչված, հանքային գործարքի և զինադադարի հաստատման շուրջ։

XS
SM
MD
LG