Մատչելի հղումներ

 
Նախագահ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Հորդանանի թագավորին՝ Գազայի հարցը քննարկելու համար

Նախագահ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Հորդանանի թագավորին՝ Գազայի հարցը քննարկելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Սպիտակ տանը հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Հորդանանի թագավորին ընդունել պաղեստինցիներին, ովքեր, ըստ Միացյալ Նահանգների ղեկավարի, պետք է տեղափոխվեն Գազայի հատվածից: Երեքշաբթի օրվա հանդիպումը տեղի է ունեցել «Համասի» և Իսրայելի միջև փխրուն հրադադարի ֆոնին։

Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիները մտահոգ են, որ պատերազմը կարող է վերսկսվել՝ իսրայելցի պատանդների ազատ արձակումը հետաձգելու «Համասի» սպառնալիքների և շրջանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարած ծրագրի պատճառով:

Գազայի բնակիչ Սամիա Ջամալն ասում է, որ հոգնել են պատերազմներից:

Նման պայմաններում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը հյուրընկալեց Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ կրկնելով Գազայի հատվածի վերաբերյալ իր հայտնի խոսքերը:

«Կարծում եմ, որ պաղեստինցիների համար հիանալի կլինի: Նրանք կհավանեն այս ծրագիրը: Քաջատեղյակ եմ անշարժ գույքի ոլորտից: Կարող եմ ձեզ պատմել այդ ոլորտի մասին: Նրանք կհավանեն»,- ասել է Թրամփը:

Ինչպե՞ս է արձագանքել Հորդանանը Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրին
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Սակայն պաղեստինյան կողմը, Հորդանանը, Եգիպտոսը և արաբական այլ երկրներ մերժել են Գազայի մոտ 1,9 միլիոն բնակիչներին հարևան երկրներ տեղափոխելու Դոնալդ Թրամփի ծրագիրը:

Հորդանանի թագավորը արձագանքել է, որ կանի այն, ինչ լավագույնն է իր երկրի համար, և հավելել, որ բուժման նպատակով Հորդանանը պատրաստ է Գազայից ընդունել 2 հազար հիվանդ երեխաների։ Թրամփը շնորհակալություն է հայտնել։

Աբդալլահ Երկրորդը հավելել է, թե արաբական երկրները հանդես կգան Վաշինգտոնին ուղղված պատասխան առաջարկով։

«Կարծում եմ՝ պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունի Եգիպտոսի ու արաբական երկրների ծրագիրը։ [Սաուդյան Արաբիայի թագաժառանգ] Մուհամմեդ բեն Սալմանը մեզ հրավիրում է՝ Էր Ռիյադում քննարկումներ ունենալու։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք այս աշխատանքը այնպես անել, որ բոլորի համար լավ լինի»,- ասել է Աբդալլահ Երկրորդը:

Վաշինգտոնյան բանակցություններն, անշուշտ, կարևոր են Հորդանանի Թագավորության համար, քանի որ ԱՄՆ-ից Ամմանը կախված է արտաքին օգնության հարցում:

Նախագահ Թրամփը երկուշաբթի ակնարկել էր, թե կդադարեցնի օգնությունը, բայց ավելի ուշ հավելել, որ մտադիր չէ Հորդանանին ցուցաբերվող աջակցությունը բանակցություններում որպես լծակ օգտագործել։

«Մենք մեծ գումարներ ենք ներդնում Հորդանանում և, ի դեպ, Եգիպտոսում։ Շատ գումարներ են տրամադրվում երկու [երկրներին]: Այնուամենայնիվ, սպառնալու կարիք չեմ տեսնում։ Կարծում եմ՝ մենք սրանից վեր ենք»,- ասել է Թրամփը:

Հորդանանցիներից շատերը տեղահանված պաղեստինցիների ժառանգներ են: Եթե Աբդալլահ Երկրորդը աջակցի Դոնալդ Թրամփի ծրագրին, նման քայլը կարող է քաղաքական և տնտեսական լուրջ խնդիրներ ստեղծել Հորդանանում՝ թագավորությունում ուժեղացնելով «Համասի» դիրքերը՝ կարծիք է հայտնել Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Գեյթ ալ-Օմարին:

««Համասը» կարող է ոչ միայն ներքին խնդիրներ ստեղծել՝ ահաբեկչության տեսքով, այլ նաև մտավախություն կա, որ Հորդանանն այնուհետև կարող է հարթակ դառնալ Իսրայելի վրա հարձակումների համար: Այս բոլորը շատ լուրջ սպառնալիքներ կստեղծեն Հորդանանի կայունության և, գուցե, նույնիսկ գոյատևման համար»,- ասել է ալ-Օմարին:

Նրա ներկայացմամբ՝ Գազայի վրաբերյալ Թրամփի ծրագիրը կարող է վտանգել Իսրայելի ու «Համասի» միջև կնքված հրադադարը։ Ահաբեկչական խմբավորումը երկուշաբթի սպառնացել է հետաձգել պատանդների հաջորդ՝ ծրագրված ազատ արձակումը` պնդելով, թե Իսրայելը խախտել է հրադադարը:

Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոշտ են արձագանքել:

«Որոշումը, որը միաձայն ընդունվել է [Իսրայելի] կառավարությունում, հետևյալն է. եթե «Համասը» չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ օրվա կեսօր, հրադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության ուժերը կվեսկսեն ինտենսիվ մարտական գործողությունները մինչև «Համասը» վերջնականապես չջախջախվի»,- ասել է Նեթանյահուն:

Թրամփի խոսքով՝ ռազմական գործողություններից հետո Իսրայելը պետք է Գազայի հատվածը փոխանցի ԱՄՆ-ին։

«Մենք ոչինչ չենք գնելու։ Այն մեր վերահսկողության տակ է լինելու, և մենք պատրաստվում ենք պահպանել այն: Մենք պետք է վստահ լինենք, որ խաղաղություն կլինի և որևէ խնդիր չի լինի, և ոչ ոք դա կասկածի տակ չի դնի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Սակայն այս ծրագրի նկատմամբ մոտեցումը Գազայում միանշանակ չէ:

XS
SM
MD
LG