Մատչելի հղումներ

 
Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն անդրադարձել է Գազայի հարցին

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն անդրադարձել է Գազայի հարցին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի անդրադարձել է Գազայի հատվածի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու շուրջ քննարկումներին, որի մասին անցած շաբաթ հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Իսրայելի ու «Համասի» միջև նախորդ ամիս ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը շարունակում է պահպանվել։ Իսրայելական զորքերը կիրակի դուրս են եկել Գազայի «Նեցարիմ» միջանցքից, որը բաժանում է հատվածը երկու մասի։ Պաղեստինյան ընտանիքները շարունակում են վերադառնալ իրենց տները՝ հյուսիսային Գազա:

Այդուհանդերձ, պարզ չէ, թե ինչ է սպասվում Գազայի բնակիչներին ռազմական գործողությունների ավարտից հետո։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Գազայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն սահմանելու, շրջանի մարդկանց այլ երկրներում վերաբնակեցնելու և Գազայի հատվածը վերակառուցելու մասին հայտարարությամբ:

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն անդրադարձել է Գազայի հարցին
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի արձագանքել է քննադատներին:

«Տվե՛ք այս մարդկանց ավելի լավ կյանք։ 1,8 միլիոն մարդ ապրում է բացարձակ ավերակների մեջ: Դուք չեք կարող այն դարձնել Միջերկրական ծովի Փարիզ, ինչպես Բեյրութն էր 1970-ականներին»,- NBC-ի եթերում ասել է Ուոլցը:

Թրամփի ծրագիրը աջակցություն է ստացել Իսրայելում, բայց արաբական աշխարհը և պաղեստինյան ղեկավարությունը կտրականապես դեմ են։

«Պետք է վերակառուցենք Գազայի հատվածը։ Գազայի հատվածը Պաղեստին պետության շատ թանկ մասն է։ Այն մեր հայրենիքի մասն է, և մենք Պաղեստին պետությունից բացի այլ հայրենիք չունենք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը։

Այս ամենի ֆոնին՝ Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող զինադադարի պայմաններում, անցած շաբաթ պաղեստինյան կողմն ազատ արձակեց պատանդների նոր խմբի: Թաիլանդցի հինգ աշխատակիցներ, որոնք «Համասի» զինյալների ձեռքում էին ավելի քան մեկ տարի, կիրակի վերամիավորվեցին իրենց սիրելիների հետ:

Մյուս կողմից, ազատ արձակվեցին 183 պաղեստինցի բանտարկյալներ:

Իսրայելի և «Համասի» միջև զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները պետք է մեկնարկեն այս շաբաթ Կատարում։

XS
SM
MD
LG