Մատչելի հղումներ

 
Թրամփը քննադատել է Մադրիդին՝ ՆԱՏՕ-ի պարտավորությունը չկատարելու համար

Թրամփը քննադատել է Մադրիդին՝ ՆԱՏՕ-ի պարտավորությունը չկատարելու համար


ՆԱՏՕ-ի հուշարձանը Բյուսելում
ՆԱՏՕ-ի հուշարձանը Բյուսելում

Այս շաբաթ, այցելելով Իսպանիա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշինքի անդամներին ավելացնել ռազմական ծախսերը՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Իսպանիան իր տնտեսության չափի համեմատ ամենից քիչն է ծախսում պաշտպանության կարիքների նպատակով։ ԱՄՆ նախագահ Թրամփն քննադատել է Մադրիդին։

Անցած տարի Մադրիդը պաշտպանության վրա ծախսել է մոտ 21,3 միլիարդ դոլար՝ երկրի համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,28%-ը, չնայած դեռ 2014 թվականին ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությանը՝ ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս շաբաթ մեկնել էր Իսպանիա և Պորտուգալիա։

«Նույնիսկ 2%-ը, որը սահմանվել է մեկ տասնամյակ առաջ, բավարար չի լինի գալիք մարտահրավերներին դիմակայելու համար։ Ռուսաստանից եկող սպառնալիքը կարող է հեռու թվալ, բայց վստահեցնում եմ՝ այդպես չէ»,– նախազգուշացրել է Ռյուտեն։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ իր երկիրը հանձնառու է մինչև 2029 թվականը հասնել 2% նպատակին՝ հավելելով, որ նախորդ տասնամյակում պաշտպանության ծախսերն ավելացել են 70%-ով, և ՆԱՏՕ-ում Մադրիդն ունի 10-րդ խոշոր պաշտպանական բյուջեն։

ԱՄՆ-ը պահանջում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից մեծացնել պաշտպանության ծախսերը
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Հայտնի է նաև, որ իսպանական ռազմուժը օգնում է մարզել ուկրաինական բանակը՝ Կիևի դեմ ռուսական շարունակվող ագրեսիայի պայմաններում։

Սակայն այս ամենը դժվար թե գոհացնի ՆԱՏՕ-ում ռազմական ոլորտին ամենամեծ հատկացում կատարողին՝ Միացյալ Նահանգներին, որը 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել է իր ՀՆԱ-ի 3,38%-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսպանիայի ներդրումը ՆԱՏՕ-ում օրերս կոչել է «շատ ցածր» և պահանջել է ավելացնել ռազմական բյուջեն։

«Նաև պատրաստվում եմ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին խնդրել պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, ինչը պետք է արվեր տարիներ առաջ»,– ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը վաղուց է դժգոհում, որ եվրոպացի դաշնակիցներն օգտվում են Միացյալ Նահանգների կարողություններից՝ պնդելով, թե եվրոպացիները պետք է կիսեն պաշտպանական ծախսերի բեռը։

Սակայն, ըստ վերլուծաբան Պերե Օրտեգայի, 5%-ի նպատակակետը անիրատեսական է Իսպանիայի համար։

«Այն կնշանակի, որ Իսպանիան պետք է ծախսի գրեթե 65 միլիարդ եվրո։ Դա անհնար է, քանի որ մենք չունենք այդ տնտեսական հնարավորությունները։ Դա կնշանակի զոհաբերել սոցիալական ապահովության ոլորտը։ Իսկ իսպանացիները դա չեն հանդուրժի և իրենց վերաբերմունքը ցույց կտան ընտրատեղամասերում»,– ասում է Օրտեգան։

Այդուհանդերձ, Թրամփի դիրքորոշումն աջակցություն ունի Եվրոպայում։ Լիտվան այս ամիս հայտարարեց, որ մինչև 2026 թվականը պաշտպանական ծախսերը կհասցնի ՀՆԱ-ի 5%-ի կամ 6%-ի։

«Մենք համապատասխանում ենք ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի համար»,– նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։

Հիշեցնենք՝ դեռ 2017 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որին Թրամփը առաջին անգամ էր մասնակցում որպես ԱՄՆ նախագահ, Սպիտակ տան ղեկավարը նախատել էր դաշնակիցներին՝ պաշտպանության ուղղությամբ բավարար ծախսեր չկատարելու համար։

Ըստ դիտորդների՝ եվրոպական դաշնակիցները, այդ թվում՝ Իսպանիան, կարծես, պատրաստվում են Վաշինգտոնի հետագա պահանջներին, որոնք կարող են հնչեցվել ալյանսի հաջորդ գագաթնաժողովում՝ այս հունիսին Հաագայում։

XS
SM
MD
LG