Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը որդեգրում է նոր քաղաքականություն USAID -ի հարցում


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցը Նիգերիայում, 2024թ.
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցը Նիգերիայում, 2024թ.

Սպիտակ տունն արմատապես փոխում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ռազմավարությունը, որը օգնություն է տրամադրում այլ երկրներին։ «Նախևռաջ Ամերիկան» քաղաքականությունը դառնում է գերիշխող մոտեցում

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է հիմնովին վերանայել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործելակերպը, որը օգնություն է տրամադրում այլ երկրներին: Գերատեսչությունիից այսուհետ պահանջվում է առաջնորդվել «Նախևռաջ Ամերիկան» սկզբունքով։ Աշխատակիցները, ովքեր հրաժարվում են կատարել վարչակազմի պահանջները, ենթարկվում են կարգապահական պատասխանատվության:

Շաբաթ օրը USAID-ի ավելի քան 10 հազար աշխատակիցներին ուղարկված գրությունը լրացուցիչ ուղեցույց էր պարոունակում ուրբաթ հրապարակված հրամանագրին, որը փաստացի դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում: Գրությունը, որի ծանոթացել է Reuters-ը, տրամադրում է ցուցումներ USAID-ի աշխատակիցներին, թե ինչպես կատարել վարչակազմի հրահանգները:

Առանձին, USAID-ին ծանուցում է ուղարկել իր կապալառուներին ՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել աշխատանքները» և «փոփոխել կամ կասեցնել գործող պայմանագրերը»:

«Այս կամ որևէ այլ հրահանգ չկատարումը, որը ուղարկվել է այս շաբաթվա սկզբին և կուղարկվի առաջիկա շաբաթներին, կհանգեցնի կարգապահական պատասխանատվության», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք պարտավոր ենք աջակցել նախագահին իր տեսլականին հասնելու համար», - գրել է կառավարման և ռեսուրսների գծով կառավարչի օգնական Քեն Ջեքսոնը ներքին հուշագրում:

«Նախագահը մեզ ահռելի հնարավորություն է տվել՝ փոխելու արտաքին օգնության տրամադրման եղանակը գալիք տասնամյակների ընթացքում»,- ասվում է հուշագրում: Reuters-ը հաստատել է հուշագրի իսկությունը բազմաթիվ աղբյուրների օգնությամբ:

Անցած շաբաթ պաշտոնը ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը սկսել է իրականացնել դաշնային բյուրոկրատիան բարեփոխելու իր խոստումները: Նա տեղափոխել կամ աշխատանքից ազատել է հարյուրավոր դաշնային աշխատակիցների՝ միաժամանակ մի շարք գործակալությունների դեմ գործողություններ ձեռնարկելով:

Պաշտոնը ստանձնելուց ժամեր անց նախագահ Թրամփը հրամայեց 90 օրով սառեցնել ամբողջ արտաքին օգնությունը՝ ապահովելու համար, որ այն համապատասխանի իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Միացյալ Նահանգները տնտեսական օգնության աշխարհի ամենամեծ դոնորն է։ 2023 թ. ֆինանսական տարում արտաքին տնտեսական աջակցության համար հատկացվել է 72 մլրդ դոլար։

USAID-ին և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը անմիջապես չեն արձագանքել Reuters-ի խնդրանքներին՝ մեկնաբանելու այս զարգացումները:

Գրության մեջ ասվում է, որ այդ 90 օրվա ընթացքում գործադիր հրամանից ցանկացած բացառություն պետք է համակարգվի USAID-ի ղեկավարության և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Թեև USAID-ն անկախ գործակալություն է, սակայն նրա ադմինիստրատորը կամ ղեկավարը նշանակվում է նախագահի և հաստատվում Սենատի կողմից: Այն նաև գործում է պետքարտուղարի հետ համաձայնեցված:

«Ցանկացած բացառություն պետք է մանրակրկիտ հիմնավորված լինի՝ ցույց տալու համար, որ հատուկ օգնությունը, որի համար պահանջվում է այդ բացառությունը, անհրաժեշտ է կյանքեր փրկելու համար, չի կարող իրականացվել ԱՄՆ կառավարության անձնակազմի կողմից կամ եթե չտրամադրվի, զգալի վտանգներ կստեղծի ազգային անվտանգության համար», - նշվում է գրառման մեջ։

Արտաքին օգնության բոլոր ծրագրերը կենթարկվեն «համապարփակ վերանայման» ծախսերի սառեցման ժամանակահատվածում, ասվում է փաստաթղթում։ «Կարևոր է ընդգծել, որ այժմ ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Յուրաքանչյուր ծրագիր ուշադրությամբ կուսումնասիրվի»,- ասվում է հուշագրում։

Շաբաթ օրը հրապարակված հրահանգը նաև արգելում է ցանկացած հաղորդակցություն այլ դաշնային գործակալությունների հետ, ներառյալ USAID-ի և պետքարտուղարության միջև շփումները, եթե դրանք հաստատված չեն USAID-ի ղեկավարության կողմից:

«Այս հրահանգին կամ հրահանգներից որևէ մեկին չհետևելն այս շաբաթվա սկզբին և հաջորդ շաբաթներին կհանգեցնի կարգապահական տույժերի», - ասվում է փաստաթղթում։

2024 թվականին Միացյալ Նահանգները տրամադրել է ՄԱԿ-ի կողմից գրանցված ողջ մարդասիրական օգնության 42%-ը։

XS
SM
MD
LG