Հաղորդակցությունը չափազանց կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը ՛՛Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի՛՛ տեսակապային քննարկմանը Եվրոպայում և Եվրասիայում COVID-19 դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով այս ճգնաժամն էլ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:
՛՛Հաղորդակցությունը մեր առաջնահերթություններից է՝ վստահ լինելու համար, որ մեր գործընկերները ստանում են ճշգրիտ տեղեկատվություն՛՛,- ասում է Բիրմանը:
Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, ևս ընդգծեցին համավարակի պայամններում հանրային իրազեկության և հաղորդակցության կարևորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության վբարձրացման հարցում, որը Գրիզերը որակում է արդյունավետ:
՛՛Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին՛,- ընդգծում է Գրիզերը:
Բանախոսները համակարծիք են՝ հանրային իրազեկության խնդրի կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցնում է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19 դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականության:
Անդրրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծում է՝ գործող իշխանություները հաջողությամբ բալասավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ և ԱՄՆ-ի միջև: Երևանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռևս համավարակից առաջ: Հայաստանում սակայն ռուսական լրատվական աղբյորների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար, նշում է Գրիզերը:
Facebook Forum