Մատչելի հղումներ

 
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X հարթակում կատարված գրառումով շնորհավորել է Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

«Ջերմ շնորհավորանքներս Մարկո Ռուբիոյին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Ակնկալում ենք համագործակցության ամրապնդում՝ մեր երկու ազգերի անվտանգության, ժողովրդավարության և բարգավաճման համար»,- ասվում է գրառման մեջ։

XS
SM
MD
LG